Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Գետնանցումում բջջային հեռախոս էր գողացել ու բռնվել (տեսանյութ)

Հոկտեմբերի 29-ին ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնում Լերմոնտովո գյուղի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ մետրոյի կայարաններից մեկի գետնանցումում գրպանից գողացել են բջջային հեռախոսը:

Համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բաժնի քրեական հետախույզները և ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները բացահայտեցին հանցագործությունը՝ գողություն կատարելու կասկածանքով մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման ենթարկելով նախկինում դատապարտված, 34-ամյա մի տղամարդու։

Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է:
Հանգամանքները քննությամբ պարզվում են: