Վերանորոգվել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի շենքի տանիքը
Աջակցիր «Ա1+»-ին
Ս.թ. օգոստոսի 12-ին ուժեղ քամու հետեւանքով վնասվել էր «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տանիքը։ Քամին ամբողջությամբ պոկել էր այն, վնասելով նաեւ՝ նախասրահի տանիքի ապակեպատ հատվածը։

Տանիքի վնասված հատվածի /180 քմ/ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Արգելոց-թանգարանի վարիչ Գագիկ Գրիգորյանի ուղեկցությամբ աշխատանքների ընթացքին ծանոթացել են ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արկադի Օսիպովը եւ Կազմակերպության ղեկավարի խորհրդական Արտավազդ Զաքյանը։

Քննարկվել են նաեւ աշխատանքային այլ հարցեր։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն