Բացել լրահոսը Փակել լրահոսը
249788578_787623648738416_8656066810322867026_n
A A
Քաղաքականություն

«Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել դեկտեմբերի 5-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին՝ Վանաձոր, Նոյեմբերյան, Մարտունի, Հրազդան, Նաիրի, Արթիկ, Փարաքար, Արարատ, Եղեգնաձոր, Ջերմուկ համայնքներում։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
 
✅Վանաձորի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արտավազդ Ալավերդյանը
✅Նոյեմբերյանի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արսեն Աղաբաբյանը
✅Մարտունու ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արամ Մանուկյանը
✅Հրազդանի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Լևոն Ստեփանյանը
✅Նաիրիի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Լավրենտի Գևորգյանը
✅Արթիկի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արթուր Աստոյանը
✅Փարաքարի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը
✅Արարատի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Վահե Հարությունյանը
✅Եղեգնաձորի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Վահե Վարդանյանը
✅Ջերմուկի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Սյուզաննա Ավետիսյանը։