Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սա զենք է իշխանության ձեռքին և նա կարող է օգտագործել այն՝ եթե ցանկանա ժողովրդի շահերը պաշտպանել (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում  «Հայաստան» խմբակցության քարտուղար  Արծվիկ Մինասյանը,  պատասխանելով լրագրողի հարցին,  երեկ ԱԺ-ում չընդունված հայտարարության նախագծի վերաբերյալ,   պարզաբանեց, որ հայտարարության մեջ զետեղված  առաջին կարմիր գիծը արձանագրումն է այն իրողության, որ տեղի է ունեցել ոչ միայն  միջազգային հանցագործություն Հայաստանի և Արցախի նկատմամբ, այլ նաև կատարվել է  Արցախի տարածքի օկուպացիա։ 

2-րդ կետով ընդդիմադիր պատգամավորը նշեց ՀՀ տարածք ադրբեջանական զինուժի   ապօրինի ներթափանցման  փաստն ու ամրաշինական աշխատանքների կատարումը։  

Վերջին կետով Արծվիկ Մինասյանը նշեց,իր խոսքով, խեղաթյուրված տեղեկատվությամբ Հայաստանի միջազգային հեղինակությանն ուղղված հարձակումները։

«Եվ եկեք չմոռանանք, որ որպես խորհրդարանական երկիր, կառավարությունը ենթակա է վերահսկողության պառլամենտի կողմից , և սա իրականում զենք է նաև նույն գործադիր իշխանության ձեռքին , որպեսզի հայ ժողովրդի շահերը պաշտպանելու ցանկության դեպքում՝ օգտագործի զենքը»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք․ որ  երեկ ԱԺ-ում Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակի և սահմանազատման խնդիրների վերաբերյալ փակ քննարկումից հետո ընդդիմության հեղինակած հայտարարության նախագիծը չընդունվեց։ Իշխանությունը չմասնակցեց քվեարկությանը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ խորհրդարանը դատապարտում է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած զինված ագրեսիան Արցախի դեմ , պատերազմի ընթացքում և հետո պատանդառված անձանց իրավունքի կոպտագույն խախտումները։