A
A
«Զինվորի տունը» նոր նախագիծ ունի. Հայաստանում կկառուցվի առաջին Վետերանների հոսպիտալը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյն կառուցվելու է համահայկական դարամահավաքի միջոցով, որի մեկնարկը կտրվի նոյեմբեր 11-ին ԱՄՆ-ում: Մեր աջակից Family Rescue Fund-FRF կազմակերպությունը ԱՄՆ-ում կազմակերպել է մեծ դրամահավաքի առաջին փուլը: Վետերանների հոսպիտալի նախագիծը միավորելու է ամբողջ աշխարհի հայերին` մեր վիրավոր տղաների համար լավագույն հոսպիտալը կառուցելու հարցում Հայաստանում այն կլինի առաջին բուժհաստատությունը, որը կնախագծվի և կկառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխան և կստանա միջազգային որակավորում:
Միջոցառումը կկայանա նոյեմբերի 11-ին, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում: Միջոցառման գլխավոր հովանավորը մեր մշտական աջակից Veterans of Armenia կազմակերպությունն է: Բոլորիդ հրավիրում ենք մաս կազմել համահայկական այս նախաձեռնությանը