Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկուսը կպայքարեն գավաթի համար

Սպորտ
b1372d62c17c7268e31f65c155a9e738

Խարկովում մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի գավաթի անդրանիկ խաղարկությունը:

Երեկ տեղի ունեցան կիսաեզրափակիչ մենեմարտերը: 49 կգ քաշային կարգում մեր մարզիկ Հովհաննես Դանիելյանը միավորներով (2:10) պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Սամոյլովին: Նա 3-րդ տեղի համար պայքարում կհանդիպի ուկրաինացի Դենիս Շկարուբոյի հետ:

Վոլոդյա Հայրապետյանը (64 կգ) այս փուլում հաղթեց հունգարացի Պոլ Կեյտային` 3:2, եւ մտավ եզրափակիչ, որտեղ կմրցի ուկրաինացի Վյաչեսլավ Կիսլիցինի հետ:

Հաջող սկսեց խաղարկությունը նաեւ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), որը առաջին մենամարտում միավորներով հաղթեց մոլդովացի Վիկտոր Կատյուժանսկուն` 4:3: Եզրափակիչում նա կմենամարտի ուկրաինացի Եվգենի Խիտրովի հետ:

81 կգ քաշային կարգում Արթուր Խաչատրյանը պարտվեց էստոնացի Այնար Կառլսոնին, չկարողանալով նույնիսկ մեկ միավոր վաստակել` 0:3: Բրոնզե մեդալի համար մրցամարտում նա ուժերը կչափի ռուսաստանցի Պավել Բիկովի հետ:

Հիշեցնենք, որ գավաթի խաղարկությանը մասնակցում են 14 երկրների 40 բռնցքամարտիկներ, որոնց հրավիրել է սիրողական բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան` հաշվի առնելով 2009 թվականի աշխարհի առաջնության, գավաթի խաղարկության և 2010 թ Եվրոպայի առաջնության արդյունքները: