Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

40-ից 5-ը` մերոնք են

Սպորտ
b1372d62c17c7268e31f65c155a9e738

Հայաստանի 5 ուժեղագույն բռնցքամարտիկները հոկտեմբերի 21-24-ը կմասնակցեն Խարկովում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի գավաթի անդրանիկ խաղարկությանը:

Դրանք են 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, Դերենիկ Գիժլարյանը (52 կգ), Վոլոդյա Հայրապետյանը (64 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ ), Արթուր Խաչատրյանը (81 կգ):

Նշենք, որ գավաթի խաղարկությանը կմասնակցեն 14 երկրների 40 բռնցքամարտիկներ, ընդ որում յուրաքանչյուր քաշային կարգում հանդես կգա միայն 4-ական բռնցքամարտիկ: Վերջիններիս հրավիրել է սիրողական բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան` հաշվի առնելով 2009 թվականի աշխարհի առաջնության, գավաթի խաղարկության և 2010 թ Եվրոպայի առաջնության արդյունքները:

Ըստ մրցակարգի` հոկտեմբերի 22-ին կկայանան կիսաեզրափակչի հանդիպումները: Դրանց հաղթողները հաջորդ օրը եզրափակիչում կվիճարկեն Եվրոպայի գավաթակրի կոչումը, իսկ պարտվողները կվիճարկեն 3-րդ տեղը: