Գերմանիան փրկեց Ֆորմուլա-1-ին
Ֆորմուլա-1 դասի ավոմեքենաների աշխարհի առաջնության հերթական փուլը` Հարավային Կորեայի գրան-պրին անցկացնելու համար կազմակերպիչները ստիպված օգնություն են խնդրել Գերմանիայից:
«Երկու շաբաթ առաջ պարզ դարձավ, որ հարավկորեական ընկերությունները չեն հասցնի ժամանակին շահագործման հանձնել մրցուղին: Վերլուծելով ստեղծված իրավիճակը, որոշեցինք մասնագետներ հրավիրել Գերմանիայից, որոնք իրենց հետ էին բերել բոլոր տեխնիկական միջոցները», - այսօր մրցուղին փորձարկելուց հետո խոստովանել է Հարավային Կորեայի գրան-պրիի ճարտարապետ Հերման Տիլկեն:
Իսպանացի արշավորդ Ֆերնանդո Ալոնսոն առաջին անգամ նոր մրցուղին անցնելուց հետո ասել է. «Առաջին հատվածի ծածկը հիշեցնում է Բահրեյնի, երկրորդը` Թուրքիայի, երրորդը` Էմիրաթների մրցուղիներին»:
Նշենք, որ Հարավային Կորեայի անդրանիկ գրան-պրին կկայանա առաջիկա շաբաթ-կիրակի օրերին: