Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2200 կմ` մարաթոնյան վազքից առաջ

Սպորտ
c832d4345252c2c0ee632e8dd922bd94

Գերմանացի աթլետ Յուրգեն Մենելը Աթենքի մարաթոնյան վազքին մասնկացելու համար ոտքով կտրել-անցել է 2200 կմ: Նա սեպտեմբերի 22-ին դուրս է եկել Ստրասբուրգից, իսկ հոկտեմբերի 21-ին հասել Հունաստանի մայրաքաղաք: 50-ամյա վետերանը ամեն օր վազել է մոտ 70 կմ տարածություն` անցկացնելով յուրատեսակ մարզումներ:

«Անչափ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ, Աթենքի օլիմպիական մարզադաշտում, - տեղ հասնելուց հետո հայտարարել է Յուրգեն Մենելը, - Մարզումները շատ դժվար անցան: Օրեր էին լինում, որ մտածում էի տուն վերադառնալու մասին: Վերջիվերջո ես ավտոմեքենա չեմ»:

Նշենք, որ այս տարվա Աթենքի մարաթոնյան վազքը հոբելյանական կլինի: Բանն այն է, որ ուղիղ 2500 տարի առաջ է տեղի ունեցել հանրահայտ Մարաթոնյան պատերազմը: Ինչպես նշում են հունական լրատվամիջոցները վազքին մասնակցելու ցանկություն են հայտնել 12500 աթլետներ: