Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց հայերին, պարտվեց` չեչենին

Սպորտ
eb7f5b2629b6113ea005897c0fadc1ce

Հայաստանի ձյուդոիստ, 60 կգ քաշային Գոռ Հարությունյանին չհաջողվեց մեդալ նվաճել աշխարհի երիտասարդական առաջնությունում, որը այսօր մեկնարկեց Մարոկոյում:

Մեր մարզիկը առաջին մրցամարտում հաղթեց Ուկրաինան ներկայացնող հայազգի ձյուդոիստ Գեւորգ Խաչատրյանին, ապա Բելառուսի թիմից հանդես եկող իր հայրենակից Վահե Թութխալյանին: Երրորդ փուլում Գոռը պայքարից դուրս բերեց արդեն ադրբեջանցի Միրզա Ասգարովին, սակայն հաջորդ գոտեմարտում պարտվեց ձյուդոի հայրենիքի ներկայացուցիչ Տորե Շիշիմեին: 3-րդ տեղի համար պայքարում մեր երիտասարդ մարզիկը սկզբում հաղթեց իրանցի Ղասեմ Նուրիզադեին, բայց վճռական մրցամարտում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ, չեչեն ձյուդոիստ Յակուբ Շամիլովին:

Մեր երկրորդ մասնակից, 55 կգ քաշային Գրիգոր Իվանյանը, չնայած հաղթահարեց առաջին փուլը, սակայն երկրորդում պարտվեց իտալացի Ֆաբիո Բասիլեին եւ ժամանակից շուտ դուրս մնաց պայքարից: