Բացել լրահոսը Փակել լրահոսը
1633520680-3572
A A
Քաղաքականություն

Բյուրոն մտահոգություն է հայտնել Թուրքիայում ստեղծված իրավիճակի առիթով

Հոկտեմբերի 4-5-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Բյուրոյի նիստը Վիշեգրադում՝ Հունգարիա

Բյուրոն մտահոգություն է հայտնել Թուրքիայում ստեղծված իրավիճակի հետ կապված, որտեղ ընդդիմադիր քաղաքական գործիչները՝ ԵԽ Կոնգրեսի նախկին անդամներ Նուրհայաթ Ալթունը և Լեյլա Գյովենը երկարաժամկետ կալանքի տակ են:

Բյուրոն իր մտահոգությունն է հայտնել նաև Բելառուսում իրավիճակի հետ կապված:

ԵԽ Կոնգրեսի Բյուրոն նաև վերահաստատել է, որ դիտորդական առաքելություն կիրականացնի Դանիայում և Հայաստանում առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններին:

Բյուրոյի անդամները նաև մասնակցել են թեմատիկ քննարկումների Կոնգրեսի գործունեության, ռեսուրսների և աշխատանքային մեթոդների մասին: