A
A
Պատրաստ եմ բոլոր քարտեզներն ինձ հետ տանել, իսկ Ալիևը իր հետ թող բերի մեր բոլոր գերիներին․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿոմունիկացիաների բացման այնպիսի սցենարներ պետք է որդեգրվեն, որոնք ոչ թե կխորացնեն մեկուսացումը տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների միջև, այլ ընդհակառակը՝ նրանց խաղաղ գոյակցության համար պայմաններ կստեղծեն։ Այս մասին այսօր Վիլնյուսում Լիտվայի վարչապետի հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ենթակառուցվածքների խնդրին։
«Երեկ մեր համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն առիթ ունեցա ասելու, որ պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, և այդ պոտենցիալ հանդիպմանն ընդառաջ ես պատրաստ եմ ինձ հետ վերցնել հումանիտար սպառնալիք ներկայացնող բոլոր անակապատման քարտեզները ու հույս ունենք, որ Ադրբեջանի նախագահն էլ իր հետ կբերի Ադրբեջանում պահվող բոլոր պատանդներին»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։