Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Քաղաքականություն

Ի գիտություն Ռումինիա մեկնողների

 Ռումինիայում ՀՀ դեսպանության հայտարարությունը
 
Երրորդ երկրներից (ԵՄ անդամ չհանդիսացող) Ռումինիա ժամանող օտարերկրյա քաղաքացիները, անկախ գոտուց (կանաչ, դեղին կամ կարմիր), ինչպես նաև կարմիր գոտում գտնվող երկրներից Ռումինիա ժամանող ԵՄ քաղաքացիները պարտավոր են անցնել 14-օրյա կարանտին, բացառությամբ հետևյալ դեպքերի՝
 
- SARS-CoV-2-ի դեմ պատվաստված անձինք, ում վերջնական պատվաստումից անցել է առնվազն 10 օր․
- Այն անձինք, ում մոտ վերջին 180 օրվա ընթացքում գրանցվել է SARS-CoV-2 հետազոտության դրական պատասխան, սակայն պատասխանի տրամադրումից հետո անցել է առնվազն 14 օր,
- Այն անձինք, ովքեր Ռումինիայի տարածքում մնալու են 3 օրից (72 ժամից) պակաս՝ 72 ժամվա վաղեմությամբ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք ներկայացնելու դեպքում,
- Մինչև 6 տարեկան երեխաները,
- 6-16 տարեկան երեխաները՝ 72 ժամվա վաղեմությամբ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք ներկայացնելու դեպքում,
- Միջսահմանային աշխատողները,
- Ուսանողներն/աշակերտներն, ովքեր բնակվում են Ռումինիայից դուրս, ովքեր մասնակցում են Ռումինիայի կամ Ռումինիայից դուրս գտնվող կրթական հաստատությունների դասընթացներին, ովքեր մեկնում են այդ հաստատություններ և կարող են ներկայացնել ապացուցող փաստաթղթեր, ովքեր պետք է անցնեն ընդունելության կամ ավարտական քննություններ կամ ովքեր սկսում են իրենց ուսումնառությունը Ռումինիայում կամ ժամանում են Ռումինիա իրենց ուսումը սկսելու, կազմակերպելու, ներկա գտնվելու ավարտելու նպատակով, ինչպես նաև նրանց ուղեկցող անձինք, եթե ուսանողները/աշակերտները անչափահաս են,
- Մինչև 24 ժամ Ռումինիայի տարածքում գտնվող տարանցիկ ուղևորները,
- Ռեադմիսիայի պայմանագրով Ռումինիա վերադարձող քաղաքացիները։
Ռումինիայի հանրային առողջության վարչության կողմից 30.09.2021 դրությամբ թարմացված ցանկում Հայաստանը հայտնվել է կարմիր գոտում։