Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը` բացահայտ ֆավորիտ

Սպորտ
fc299c3336799819e1bfd8a8e3b29f03

Բուքմեյքերները Եվրոպայի 2012 թ առաջնության Հայաստան - Անդորա ընտրական խաղում բացահայտ ֆավորիտ են համարում մեր թիմին: Մասնավորոպես` դաշտի տերերի հաղթանակը նրանք գնահատել են ընդամենը 1,06 գործակցով, իսկ Անդորայի հաղթանակը` 30,00: Մեր ընտրանին երբեք չէր արժանացել նման վստահության:

Բուքմեյքերները, գործակիցները որոշելիս, հավանաբար առաջնորդվել են մի քանի հանգամանքներով.
Առաջին` Հայաստանի ընտրանին չորս օր առաջ բավական վստահ հաղթել է խմբի առաջատարներից մեկին` Սլովակիայի ընտրանուն` 3:1:
Երկրորդ` երկու երկրները նախկինում իրար հետ հանդիպել են 6 անգամ, որոնցից 5-ում հաղթել են հայ ֆուտբոլիստները, եւ միայն մեկում անդորացիներին հաջողվել է ոչ-ոքի խաղալ:
Երրորդ` Անդորայի ընտրանին իր պատմության ընթացքում դեռեւս ոչ մի հաղթանակ չի տարել մրցակցի հարկի տակ:
Չորրորդ` Անդորայի հավաքականի տրանսֆերային արժեքն ընդամենը 225 հազար եվրո է, քանի որ թիմում հանդես են գալիս սիրողական մակարդակի ֆուտբոլիստներ:
Հինգերորդ` Անդորան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 205 ազգային հավաքականների մեջ զբաղեցնում է 202-րդ տեղը:

Ի դեպ, Հայաստանի հավաքականի այսօրվա մրցակցի կազմում հանդես է գալիս Եվրոպայի ամենամեծ ժառանգության տեր ֆուտբոլիստը. թիմի անդամ Տոսկանոն Անդորայում հայտնի միլիարդատիրոջ որդին է:

Վերջում հավելենք, որ անդորացիները մարտականորեն են տրամադրված եւ մտադիր են գոնե միավոր վաստակել այսօրվա մրցամարտում: Հիշեցնենք, որ խսղը տեղի կունենա «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: