Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Քոթանջյանը առաջ անցավ

Սպորտ
86e61ad4812ae468e8e7b43e2dd3bf58

Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարի 7-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը, հաղթելով Դավիթ Պետրոսյանին, վաստակեց 6 միավոր եւ դարձավ միանձնյա առաջատար: Այսօր նա սեւերով կմրցի Զավեն Անդրեասյանի հետ:

Երկրորդ տեղը զբաղեցնում է Վրաստանի ներկայացուցիչ Կոնստանտին Շանավան, որը կես միավորով է ետ մնում առաջատարից: Վեց շախմատիստներ վաստակել են 5 միավոր:

Կանանց հաշվարկում առաջին տեղը զբաղեցնում է Սոֆիո Գվետաձեն (Վրաստան), որն իր ակտիվում ունի 4,5 միավոր:

Նշենք, որ հուշամրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: