A
A
Երանոսյանը վերադառնում է մեծ ֆուտբոլ
Բուլղարահայ մարզիչ Էդուարդ Երանոսյանը հավանաբար կրկին կստանձնի իր հարազատ թիմի` Պլովդիվի «Լոկոմոտիվի» ղեկը: Այդ մասին տեղեկացնում են բուլղարական լրատվամիջոցները:
Վերջերս լրացել է հայազգի մարզչի պատժաչափի ժամկետը եւ նա կրկին կարող է զբաղվել իր սիրած գործով (անցած տարի նա 1 տարով որակազրկվել էր այն բանի համար, որ իր գլխավորած Կիպրոսի ԱՊՈՊ թիմի մի քանի ֆուտբոլիստները խթանիչներ էին օգտագործել):
Այսօր անվանի մասնագետը ներկա է եղել «Լոկոմոտիվի» մարզմանը եւ ծանոթացել խաղացողների հետ: Ակումբի ղեկավարները ցանկանում են թիմի ղեկը կրկին վստահել Էդուարդ Երանոսյանին, քանի որ հենց նրա օրոք է այն միակ անգամ դարձել Բուլղարիայի չեմպիոն: