A
A
Խաղաղապահ զորակազմի սակրավորներն սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրել ԼՂ Կոլխոզաշեն գյուղը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսական խաղաղապահ զորակազմի ականազերծման հումանիտար ստորաբաժանման սակրավորներն սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրել ավելի քան 20 հա տարածք Լեռնային Ղարաբաղի Մարտունիի շրջանի Կոլխոզաշեն գյուղում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Խաղաղապահ զորակազմի սակրավորները ականազերծել են ավելի քան 100 հեկտար տարածք սահմանազատման գծի մոտ գտնվող Մաճկալաշեն, Խերխան և Հերհեր բնակավայրերում, որպեսզի հնարավոր լինի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել այնտեղ:
Խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնին հայտնել է, որ Մաճկալաշենում հայտնաբերվել է տարատեսակ զինամթերք, այդ թվում՝ 120 միլիմետրանոց հրետանային արկեր և կասետային զինամթերք, որոնք դուրս են բերվել տեղանքից և ոչնչացվել են: