Ջրային կոմիտեի նախագահը՝ զանգվածային թունավորումների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳորիսից և Արմավիրից վերջերս ջրից մարդկանց թունավորումների ահազանգեր էին ստացվում և Ազգային ժողովի արտահերթ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՀՀ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանին հարց ուղղեց, թե ի՞նչ հաճախականությամբ է նմուշառում իրականացվում, ինչո՞ւ է թունավորվում հասարակությունն ու ի՞նչ է արվում խնդիրը լուծելու համար։
Կոմիտեի նախագահը պատասխանեց, որ վերջին թունավորվողները եղել էին ոչ թե իրենց համակարգերից սնվող բաժանորդները, այլ տարաներով ջուր մատակարարողներից գնած բաժանորդները։
«Ճիշտն ասած, դա մեր հսկողության տակ չէ։ «Վեոլիա ջուր» ընկերությունը և Առողջապահության նախարարության ՊՈԱԿ-ը, եթե չեմ սխալվում, շաբաթական նմուշառում են իրականացնում», - ասաց Կարեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ որ ԱԺ արտահերթ նիստում քննարկում է Սևանի լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։