Պետք է տարանջատել ԱԺ և դատական նիստերի օրերը․ Քոչարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել՝ հետաձգելու դատական նիստը, քանի որ գործով անցնող Արմեն Գևորգյանն այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր է և գտնվում է ԱԺ նիստին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ Ազգային ժողովի ընթացող նիստերը ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված նիստեր են, մեկ անձ չի որոշել՝ երբ լինի այդ նիստը։
«Մեկ հարց էլ կա, որի վրա ուշադրություն չդարձրիք՝ քվեարկությունների հարցը։ Մեկ մարդու բացակայությունն էլ տվյալ պարագայում կարող է ազդել քվեարկության արդյունքների վրա։ Եվ մենք տեսանք, որ ընդդիմության կողմից առաջադրված փոխխոսնակն ընտրվեց երրորդ քվեարկությունից հետո միայն», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ սա լուրջ քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու մեխանիզմ կարող է դառնալ, եթե սա վերածվի դատական պրակտիկա․ «Այդ դաշտ չմտնելու համար կարելի է տարանջատել ԱԺ և դատարանի նիստերի օրերը։ Այնտեղ օրենքով է նախատեսված, Արմեն Գևորգյանը չի որոշել»։