Յուրա Մովսիսյանի տրանսֆերն արժե 10 մլն
Հայաստանի հավաքականի եւ դանիական «Ռանդերսի» ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը առաջիկա ձմռանը կտեղափոխվի այլ թիմ: Այդ մասին դանիական լրատվամիջոցներին տեղեկացրել է հարձակվողը:
«Ես շատ եմ սիրում «Ռանդերսը», բայց արդեն զգում եմ, որ անհրաժեշտ է տեղափոխվել այլ թիմ, որպեսզի շարունակեմ առաջադիմել որպես ֆուտբոլիստ: «Ռանդերսի» հետ կնքած պայմանագրով ակումբը այս տարվա ամռանը կամ ձմռանը ինձ պետք է վաճառի ավելի բարձրակարգ ակումբի: Հուսով եմ, որ «Ռանդերսի» ղեկավարները կկատարեն իրենց խոստումը», - հայտարարել է Յուրա Մովսիսյանը:
Ինչպես տեղեկացնում են դանիական լրատվամիջոցները` հայ հարձակվողի ծառայություններով այժմ հետաքրքրված են Հոլանդիայի, Բելգիայի եւ Ռուսաստանի ակումբները: «Ռանդերսի» ղեկավարները հայ հարձակվողի համար նվազագույնը ցանկանում են ստանալ 10 մլն դանիական կրոն (մոտ 1 մլն եվրո) փոխհատուցում: