Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանին անհրաժեշտ է հաղթանակ

Սպորտ
9d7f219c2a00817a6f4c58fb480f41e2

Այսօր շախմատի համաշխարհային օլիմպիադայում տեղի կունենան նախավերջին 10-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը ինը տուրից հետո զբաղեցնում է 10-րդ տեղը, կմրցի 12-րդ հորիզոնականում գտնվող Չեխիայի ընտրանու հետ: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար մեր թիմին հարկավոր է հաղթանակներ տանել վերջին երկու մրցախաղերում, հակառակ դեպքում հնարավոր չի լինի տեղ զբաղեցնել առաջին եռյակում:

Նույնպիսի վիճակում է գտնվում նաեւ Հայաստանի կանանց հավաքականը, որը 13 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը: Սակայն առջեւից ընթացող 6 թիմերն իրենց ակտիվում ունեն 14-ական միավոր, ուստի հաջողության դեպքում մեր շախմատիստուհիները էլ ավելի կմոտենան մրցանակային տեղերին: Այսօր Հայաստանի կանանց հավաքականը կհանդիպի Լեհաստանի թիմի հետ, որը գտնվում է 9-րդ հորիզոնականում: