A
A
Հայ շախմատիտուհիները հաղթեցին
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կարեւոր հաղթանակ տարավ համաշխարհային օլիմպիադայում եւ շարունակում է պայքարը մեդալների համար:
9-րդ տուրում մեր ընտրանին մրցեց Սլովակիայի թիմի հետ: Հանդիպումը անհաջող սկսվեց մեր շախմատիստուհիների համար: Նախ Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի խաղաց Յուլիա Կոչետկովայի հետ, ապա հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը պարտվեց Եվա Ռեպկովային:
Սակայն մեր թիմի մյուս երկու ներկայացուցիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Նելլի Աղինյանը, վերելքով անցկացրին իրենց պարտիաները եւ մեկը մյուսի ետեւից պարտության մատնեցին համապատասխանաբար Ռեգինա Պոկորնային եւ Ալյոնա Մրվովային:
Արդյունքում, մեր կանանց հավաքականը 2,5:1,5 հաշվով կարեւոր հաղթանակ տարավ եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի առաջատարներին: