A
A
Հայերն էլ կմասնակցեն, ադրբեջանցիներն էլ
Ռուսաստանի Բլագովեշչենսկ քաղաքում առաջիկա շաբաթ օրը կանցկացվի մինի ֆուտբոլի հետաքրքիր մրցաշար: Դրան կմասնակցեն քաղաքում ապրող տարբեր ազգությունների ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացրել է մրցաշարը կազմակերպող «Ամուր-2010» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Անատոլի Կուլիկը, «Ազգերի գավաթ» անունը կրող մրցումներին դաշտի տերերից բացի մասնակցելու են նաեւ Հայաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Դաղստանի եւ ...Աֆրիկայի «սփյուռքի» հավաքականները: