A
A
«Երգում է 70-ականների Երևանը» (տեսանյութ)
Սեպտեմբերի 25-ին և 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Երգում է 70-ականների Երևանը» համերգը։ Ռուբեն Մաթևոսյանը, Ռաիսա Մկրտչյանը, Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Լևոն Մալխասյանը, Լևոն Սևանը, Կոնստանտին Օրբելյանն Արամոն ու Զառա Տոնիկյանը կարոտով կվերհիշեն 70-ականները:
Նախագծի հեղինակ, երաժիշտ Վազգեն Ասատրյանի խոսքերով, հինգ տարի առաջ կազմակերպված առաջին համերգի շնորհիվ շատ երգեր ու նաև մոռացված արժեքներ վերածնվեցին:
Մասնագետների կարծիքով, այսօր էլ ունենք բարձրակարգ երաժիշտներ ու կատարողներ, որոնք, ցավոք ժողովրդականություն չեն վայելում քանի որ դուրս են շոու բիզնեսի հոսքագծային ձևաչափից: