Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

«Նրանց հիմնական խնդիրն է շենքին տիրանալը»․ Պետական կամերային երաժշտական թատրոնի ղեկավար (տեսանյութ)

Երեկ՝ հուլիսի 13-ին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու գլխավոր դրդապատճառները:

Ըստ փոխնախարարի՝ երկու թատրոններն էլ կատարում են նույն առաքելությունը։ Իսկ միավորվելով շատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն ստեղծագործական կազմի համար։ Նշել է, որ կար նաև թատրոնը կազմալուծելու վտանգ, բայց սրանով հնարավորություն է ստեղծվել պահպանելու ստեղծագործական կազմը։ Միավորվելու դեպքում` ստեղծագործական խմբին կլինի ֆինանսական աջակցություն, հյուրախաղերի և նոր բեմադրություն իրականացնելու հնարավորություն։

Արա Խզմալյանը նաև նշել է, որ թատրոնները միավորելու որոշման նախագիծը մշակման փուլում է, և գործընթացը կիրականացվի Կառավարության որոշումից հետո: Իսկ որոշումն ընդունվելուց հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի սիմֆոնիկ նվագախմբին:

Սա պաշտոնական տեսակետն է, իսկ թե ինչ են մտածում միավորվող թատրոնների գեղարվեստական ղեկավարները, «Ա1+»-ը փորձեց պարզել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ զրույցում։

 

Մանրամասները՝ տեսանյութում