Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծափահարեցին մեկ մարդու պես (տեսանյութ)

Մշակույթ
6c5ca220459e3a9946dbe081d6529cb5

Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի այցը Հայաստան և հայազգի երաժիշտների մասնակցությունը համերգային ծրագրին մեծ իրադարձություն է։

Այս կարգի նվագախմբերը 4-5 տարի առաջ են ծրագրում իրենց համերգային գործունեությունը:

Նվագախմբի դիրիժոր Գժեգոշ Նովակն առաջին համերգին իր տեղը զիջեց դիրիժոր Էդվարդ Թոփչյանին` աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկու մենանվագությամբ:

Երկրորդ համերգի ընթացքում, որը տեղի կունենա այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում, հանդես կգան հայ օպերային բեմի լավագույն երգիչներ Հասմիկ Պապյանն ու Բարսեղ Թումանյանը` Գժեգոշ Նովակի ղեկավարությամբ:

Նվագախմբի ղեկավար Էնդրյու Սիփինգսը հիացած է երեւանյան եղանակով ու ընդհանրապես Երեւանով և հույս ունի, որ շուտով էլի Հայաստան գալու հնարավորություն կունենան:

Իսկ նրանք, ում բախտ էր վիճակվել ներկա լինել համերգին, մեկ մարդու պես ծափահարում էին իրենց տոն պարգևած երաժիշտներին: