A
A
Կենսակարգը խախտելու համար
Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան երկրի հավաքականի կազմից վեց ամսով հեռացրել է կիսապաշտպաններ Կառլոս Վելային եւ Էվրաին Խուարեսին` ազգային թիմում կենսակարգը խախտելու համար:
Սեպտեմբերի 11-ին կայացած Մեքսիկա - Կոլումբիա խաղից հետո նրանք խնջույք են կազմակերպել Մոնտերեյի հյուրանոցներից մեկի գիշերային ակումբում, որին հրավիրել են նաեւ իրենց խաղընկերներին: Մնացած 11 խաղացողները տուգանվել են 4000-ական ԱՄՆ դոլարով:
Իսկ ահա Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանտիշեկ Զմուդան թիմից ընդմիշտ հեռացրել է ֆուտբոլիստներ Սլավոմիր Պեսկոյին եւ Մաչեյ Իվանսկիին, որոնք Ավստրալիայի ընտրանու հետ խաղից հետո հյուրանոցի իրենց համարում ոգելից խմիչքով են փորձել մեղմացնել պարտության դառնությունը: