Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի հրազեն (տեսանյութ)

Աշտարակի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որ մի սպիտակ «Մերսեդեսում» ապօրինի զենք կա: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։

Հուլիսի 2-ին, կեսգիշերն անց, մեքենան հայտաբերվեց Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում: Վարորդի ներկայությամբ կատարվեց զննություն: Սրահից հայտնաբերվեց գործարանային համարով հրազեն, որը փաթեթավորվեց ու կնիքվեց:
«Մերսեդեսի» վարորդը, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ մեքենան տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են: