Ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիաներ են իրականացրել Արցախի Հաթերք գյուղում
Աջակցիր «Ա1+»-ինՄարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներն ու ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկները մարդասիրական-բժշկական ակցիա են կազմակերպել Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում:
Նշվում է, որ ռազմական բժիշկները գյուղի հիվանդանոցի մոտ շարժական մոդուլ՝ դաշտային բժշկական կետ են տեղակայել տեղի բնակիչներին ընդունելու ու որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Բնակիչները սպասում էին ռուս ռազմական բժիշկների գալուն: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
«Մենք ունենք շուրջ 1600 մարդ, նրանց թվում` երեխաներ և տարեցներ: Չորս բժիշկ՝ երկու թերապևտ, երկու մանկաբույժ: Մենք, կարծես, գլուխ ենք հանում, բայց նեղ մասնագետների, հատկապես ակնաբույժի և քիթ-կոկորդ-ականջաբանի, ահռելի կարիք կա, պարզապես աղետալի պակաս կա», - ասել է Հաթերքի գյուղական շրջանային հիվանդանոցի ղեկավար Ալեք Մակյանը: