Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկանդալ` հայկական հետքերով

Սպորտ
a8a3d9b4778db9f66cf23efbdda25a32


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ, կամերունցի Ապուլա Բետեն մեծ սկանդալ է առաջացրել Եվրոպայում:

Ինչպես նշում է իսպանական «Մարկա» օրաթերթը, «Սեւիլյա» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է բողոքարկել Եվրոպայի լիգայի առաջին տուրի Փարիզի ՊՍԺ-ի հետ կայացած խաղի արդյունքը (0:1): Ակումբի փոխնախագահը Խոսե Մարիա Կրուսը դիմել է ՈՒԵՖԱ-ին եւ պահանջել ստուգել ֆրանսիական թիմի դարպասապահի փաստաթղթերը: Նշենք, որ ՊՍԺ-ի ներկայիս դարպասապահը հենց մեր ազգային թիմի նախկին դարպասապահ Ապուլա Բետեն է:

«Մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ ՊՍԺ-ի դարպասապահի անունը Ամբրուազ Բեյամա է: Նա իր ներկայիս անվան տակ սկսել է ելույթ ունենալ այն ժամանակ, երբ տեղափոխվել է Հայաստան: Կամերունցին կեղծել է իր անուն- ազգանունը, որպեսզի իրավունք ստանար խաղալու Հայաստանի հավաքականի կազմում»:

Խոսե Մարիա Կրուսը կարծում է, որ եթե հաստատվի այդ փաստը, ապա «Սեւիլյա» - ՊՍԺ հանդիպման արդյունքը պետք է վերանայվի: