A
A
Շախմատի ապագան` Աջարիայում
Աջակցիր «Ա1+»-ին
Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում մեկնարկել է Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Մրցաշարին կմասնակցեն 34 երկրների 700 պատանի շախմատիստներ: Մրցումները կանցկացվեն տարիքային 6 խմբերում (մինչեւ 8, 10, 12, 14, 16, 18 տարեկան), շվեյցարական մրցակարգով:
Հայաստանն այդ առաջնությունում կներկայացնեն 47 շախմատիստ: Մեր ամենակրտսեր մասնակիցները` 8-ամյա Մարիամ Բաբայանն առաջին տուրում հաղթեց, իսկ Շանթ Սարգսյանը` ոչ-ոքի խաղաց: