A
A
Ծառն ընկել և վնասել է «VAZ-2106» և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները և մեկ էլեկտրական սյուն
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 3-ին, ժամը 10:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղում քամու հետևանքով ծառն ընկել է 2-րդ փողոցի տներից մեկի և մոտակայքում կայանած ավտոմեքենաների վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ծառն ընկել և վնասել է «VAZ-2106» և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները և մեկ էլեկտրական սյուն։
Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը։