A
A
Իրանում 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 111 մարդ
Աջակցիր «Ա1+»-ինԻրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 111 քաղաքացի։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Երկրում Covid-19-ից մահերի թիվը երկրում հասել է 84 հազար 624-ի:
Վերջին 24 ժամում Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 8341 նոր դեպք, որոնցից 1120-ը հոսպիտալացվել է:
Երկրում գրանցված 3 մլն 241 հազար 37 դեպքից 2 մլն 914 հազար 830-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:
3207 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: