Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նորակոչիկները հավաքակայանում պատրաստվում են մեկնել ծառայության (տեսանյութ)

Կարճ կտրած մազերով, գրեթե միանման տեսք ստացած  տղաները ժամեր անց մեկնելու են զինծառայության։ Ասում են՝   շատ լավ են տրամադրված, պատրաստ են ծառայությանը․ «Շատ լավ, կարեւորը՝ դուխով։ Եթե այդքան տղա մեզ համար վախ չի ունեցել, մենք ո՞նց կարող ենք վախ ունենալ»։

Արամը վստահ է՝ ծառայությանն ու ամեն ինչին հեշտ հարմարվելու ձևը կա, ամեն ինչ իրենց ձեռքում է․ «Հեշտ հարմարվելն իր սկզբունքներն ունի, դժվարն էլ՝ իրենը։ Եթե քեզ սկզբից նորմալ պահես, հաստատ հեշտ կհարմարվես, առանց ընկերների չես մնա»։

Պատասխանտուները վստահեցնում են՝ զորակոչիկների առողջական վիճակին հատուկ ուշադրություն են դարձնում․

«Բժշկական հանձնաժողովը երկու հիմնական գործառույթ է իրականացնում։ Առաջինը՝ սուր, վարակիչ հիվանդությունների հայտնաբերում եւ մուտքը զինված ուժեր, զորամասեր կանխարգելումը, երկրորդը՝ իրականացնում ենք խրոնիկ հիվանդությունների հայտնաբերում»։

Պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայանում տղաները մասնակցում են վիճակահանությանը, որին օնլայն հետևում են նրանց ծնողներն ու հարազատները, հետո լսում՝ բարի ծառայություն ու մեկնում։