Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկ» - «Կիլիկիա»` 5:0

Սպորտ
738bb722c9cb21c9b23d57be1c423c70

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 21-րդ տուրի առաջին երկու հանդիպումները:

Երեւանի «Փյունիկը» մոտ 100-150 հանդիսականների ներկայությամբ 5:0 խոշոր հաշվով առավելության հասավ Երեւանի «Կիլիկիայի» նկատմամբ: Ի դեպ, ՀՖՖ-ն խաղի սպասարկումը վստահել էր կին մրցավարի` Նելլի Ստեփանյանին:

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 46 միավոր եւ ընդհուպ մոտեցավ առաջին տեղում ընթացող Երեւանի «Բանանցին» (48 միավոր), սակայն վերջինս դեռեւս մեկ խաղ քիչ է անցկացրել:

Առաջնության նորեկ Դիլիջանի «Իմպուլսը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Կապանի «Գանձասարի» հետ` 1:1:

Տուրի մնացած երկու հանդիպումները տեղի կունենան վաղը` սեպտեմբերի 19-ին: Մրցաշարի առաջատար «Բանանցը» «Հանրապետական» մարզադաշտում կհանդիպի «Շիրակի» հետ, իսկ «Ուլիսը» «Հրազդան» մարզադաշտում կհյուրընկալի «Միկային»: Խաղերի սկիզբը` 17:00-ին: