A
A
Շրջայց՝ «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետում
Աջակցիր «Ա1+»-ինԿորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և կանխարգելման ԱԱՏՄ կարողությունների գնահատման նպատակով՝ Հարավային Կովկասում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակի Առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Եսենամանովը, ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը շրջայց են կատարել «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱՏՄ-ն։
Շրջայցի ընթացքում Սուրեն Ամիրյանը և հսկիչ կետի պետ Հայկ Կարապետյանը ներկայացրել են Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակում կատարվող աշխատանքը։
Կանխարգելմանն ուղղված աշխատանքների և Տեսչական մարմնի կարողությունների գնահատումն իրականացվել է վիզուալ, գնահատման թերթիկի միջոցով։
Գնահատող խումբը կքննարկի և արդյունքները ԱՀԿ-ն կներկայացնի հայկական կողմին։