A
A
Երկու մեդալ` առաջին օրը
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած ձյուդոի Եվրոպայի պատանեկան առաջնության առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճեց երկու մեդալ:
Պատանիների 55 կգ քաշային կարգում Գրիգոր Իվանյանը, հաղթահարելով նախնական փուլի արգելքները, մտավ եզրափակիչ, սակայն վերջին մենամարտում զիջեց վրացի Օթարի Կայդարաշվիլուն եւ գրավեց երկրորդ տեղը:
60 կգ քաշայինների մրցումներում մեր պատանի ձյուդոիստ Գոռ Հարությունյանը հասավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց ռուսաստանցի Յակուբ Շամիլովին: Մեր մարզիկը պարգեւատրվեց բրոնզե մեդալով:
66 կգ քաշային Գեւորգ Թորոսյանը արդեն առաջին փուլում պարտվեց իր մրցակցին եւ դուրս մնաց հետագա պայքարից: