Բացել լրահոսը Փակել լրահոսը
1584370329_0_16_530_314_1920x0_80_0_0_99d22d3769e29bbda9df70363f6906c3
A A
Հասարակություն

Ադրբեջանն ապացույցներ է հավաքել ՀՀ օդային տարածքում խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի գործով

Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից խոցված ռուսական Մի-24-ի գործով քննությունը շարունակվում է։ ՌԻԱ Նովոստիին այսօր տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Գյունայ Սալիմզադեն։

«Նախիջևանի հատվածում հայ–ադրբեջանական սահմանին 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ–ին պատկանող Մի-24 ռազմական ուղղաթիռի խոցման առնչությամբ հրատապ ստուգումներից հետո գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։ Համապատասխան փորձաքննություններ են տարվել, հավաքվել նյութական ապացույցներ, ինչպես նաև իրականացվել այլ անհրաժեշտ ընթացակարգային գործողություններ», – հայտարարել է մամուլի ծառայության ղեկավարը։