Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (15)
A A
Հասարակություն

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այցելել է մարտական հենակետեր

5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանի ուղեկցությամբ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ու տեղական ինքնակառավարման մարմինների  մի խումբ ներկայացուցիչներ այցելել են զորամիավորման պահպանության գոտու մարտական հենակետեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Նրանք ծանոթացել են զինծառայության պայմաններին, դիրքերում ընթացող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին, զրուցել զինծառայողների հետ, վերահաստատել համագործակցելու իրենց պատրաստակամությունը։