A
A
Հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր սոցցանցում տեղեկություն էր տարածվել ու տեսանյութ հրապարակվել, որ անհայտ անձը «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ էր լցնում Երևանի փողոցներից մեկում։
Հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում։Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․1 հոդվածի, այն է՝ քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելու հատկանիշներով արարք կատարելու կապակցությամբ նյութերն ուղարկվելու են ԿԸՀ։