Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնգրեսականն էլ մասնակցեց

Մշակույթ
7ef279d1dc5a5e352132c8be49f3cc47

Նյու Յորքի Սրբոց նահատակաց Հայաստանյան եկեղեցում այս տարի մեծ շուքով նշեց Խաչվերացը: Այն փրկարար Խաչին նվիրված ամենաուրախ տոներից է: Սուրբ պատարագից հետո Խաչվերացի Անդաստանի արարողությունը կատարվեց դրսում:

Տոնակատարությանը մասնակցում էին կոնգրեսական Հարի Աքերմանը, Նյու Յորքի նահանգապետարանի եւ քաղաքապետարանի ներկայացուցիչները` Մարկ Վեպրինը, Դանիել Հալլորան եւ Դավիդ Վեպրինը, որոնց մաղթանքները ներկաները ընդունեցին ջերմությամբ: Բացօթյա արարողության ժամանակ կազմակերպվել էր տոնավաճառ, որտեղ հայ վարպետները ներկայացրել էին իրենց աշխատանքները:

Ներկաները ճաշակեցին հայկական ուտեստներ`հայկական խորոված, ձավարով փլավ եւ այլ ճաշատեսակներ:

Ներկաները ջերմությամբ ընդունեցին Նյու Յորքի «Հայոց զավակներ» էստրադային նվագախմբի ելույթը`մեներգիչ Աշոտ Լոգյանի ղեկավարությամբ, Սրբոց Նահատակաց եկեղեցուն կից «Արածանի» եւ «Հայոց պար» պարային համույթների եւ անհատ կատարողների ելույթները:

Խաչվերաց տոնակատարությունը շարունակվեց մինչեւ ուշ երեկո:

Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք

Լուսանկարները` հեղինակի