A
A
ԱՆ-ն դիմել է Ազգային ժողով` էթիկայի հանձնաժողով կազմավորելու խնդրանքով
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունը պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով կազմավորելու խնդրանքով դիմել է Ազգային ժողով` պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների խախտման հանգամանքի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՆ-ն։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2021 թվականի հունիսի 3-ին կայացած նիստի ընթացքում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանի հետ հարցուպատասխանի ընթացքում էթիկայի կանոնները խախտող արտահայտություններ է հնչեցրել բժիշկների և բուժաշխատողների հասցեին: