Երևանում հայտնաբերվել է օտարերկրյա դեսպանի անվամբ հաշվառված կեղծ համարանիշներով Toyota Corolla. shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ՝ մայիսի 29-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից Երևանի Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա, հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մաշտոցի պողոտայում կա կասկածելի համարանիշներով ավտոմեքենա, որի վրա տեղադրված դիվանագիտական համարանիշները իրական չեն: Ոստիկանները նշված ավտոմեքենան հայտնաբերել են, և պարզվել է, որ համարանիշները կեղծ են, ինչից հետո ավտոքարշակի միջոցով տեղափոխել են Երևանի հատուկ պահպանվող տարածք:
Կայքի տեղեկություններով՝ կեղծ համարանիշները եղել են Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին սպասարկող մեքենայի համարներով:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է Toyota-ի սեփականատիրոջ ինքնությունը: