A
A
«Շիրակում չենք թողնի քարոզարշավ իրականացնել». շիրակցի գերեվարված զինծառայողների հարազատներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզից գերեվարված մի քանի տասնյակ զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր կրկին հավաքվել են Շիրակի մարզպետարանում: Այս մասին հայտնում է «Ցայգ» հեռուսատաալիքը։
Հերթական անգամ պահանջել են իրենց երեխաների անհապաղ վերադարձը՝ հանդես գալով հայտարարությամբ: Հիշեցնենք, որ շիրակցի զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին, Խծաբերդում։