Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձոն Տաթևին»

Մշակույթ
4544cbd8afd7989d5d5d62ca224ed436

Սեպտեմբերի 4-ին` ժամը 19:19-ին, Երևանի Սիրահարների այգում կմեկնարկի «Ձոն Տաթևին» խորագրով ֆլեշմոբը: Ֆլեշմոբը կազմակերպվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Հայկական ֆլեշմոբ դիվիզիայի հետ համատեղ, որին աջակցում են ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» նախաձեռնությունը և «Դեպի Հայք» հասարակական կազմակերպությունը:

Նախաձեռնության նպատակն է մեկտեղել Հայաստանի և սփյուռքի երիտասարդության ներուժը հանուն Տաթևի վանական համալիրի վերականգնման և Տաթևի տարածաշրջանի կայուն զարգացման: Ֆլեշմոբը նաև ուղղված է մրցունակության հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում հայտարարված «i-Buy» նվիրատվությունների քարոզարշավին առավել մեծ հանրային ուշադրություն հրավիրելուն:

Հայկական ֆլեշմոբ դիվիզիան ստեղծվել է 2010 թվականի մարտ ամիս` նպատակ ունենալով հայաստանցի երիտասարդության կյանքում նորություն մտցնելու համար: Մինչև օրս կազմակերպել են 4 ֆլեշմոբ, այդ թվում` «Բոլորս գնում ենք գիրք կարդալու» ակցիան, որին մասնակցել է 330 մարդ: