Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

80 հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարաս վանական համալիր․ ՌԴ ՊՆ (տեսանյութ)

ՌԴ ՊՆ-ն հաղորդում է, որ Ստեփանակերտից և հարակից գյուղերից 80 հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ  այցելել են Ամարաս վանական համալիր։

Խաղաղապահներն ապահովել են ուխտավորների տեղաշարժի անվտանգությունը դեպի Ամարաս և հետադարձ ուղղությամբ:

Նշենք, որ հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի անմիջապես հարևանությամբ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ապահովում են սրբավայր այցելել ցանկացող ուխտավորների անվտանգությունը, գրում է ՌԴ ՊՆ-ն։