Բացել լրահոսը Փակել լրահոսը
190052427_1921579078007954_4698841295743937793_n
A A
Հասարակություն

ԱՀ ԱԺ նախագահը մասնակցել է Ազնավուրի կիսանդրու բացման արարողությանը

Այսօր՝ մայիսի 22ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ մասնակցել է Ստեփանակերտի հայ- ֆրանսիական բարեկամության պուրակում կառուցված ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ  Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությանը և ծաղիկներ խոնարհել մեծ հայի հիշատակը հավերժացնող կիսանդրու պատվանդանին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը։