Բացել լրահոսը Փակել լրահոսը
1595810930_0_0_3147_1771_1920x0_80_0_0_152bda28f9d530766ff19027ec4cf604.jpg
A A
Հասարակություն

Թուրք լրագրողին աշխատանքից հեռացրել են ՆԳ նախարարին տված հարցի համար

«Anadolu» թուրքական պետական լրատվական գործակալությունը հայտարարել է իր լրագրողին աշխատանքից հեռացնելու մասին այն բանից հետո, երբ նա մամուլի ասուլիսի ժամանակ հարց է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ կազմակերպված հանցավորության հետ հավանական կապի մասին:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Թուրքիայի հայտնի հանցավոր հեղինակություններից մեկը, որը թաքնվում է արտասահմանում, մի քանի տեսանյութ էր հրապարակել, որում նա Թուրքիայի որոշ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնավորապես՝ Սոյլուին, մեղադրել է մաֆիայի հետ կապերի  համար: