A
A
Ռուսական խաղաղապահները համակարգիչներ են փոխանցել Արցախի թիվ 1 դպրոցին
Աջակցիր «Ա1+»-ինՉելյաբինսկի «Մենք միասնական ենք» բարեգործական կազմակերպության անունից համակարգիչներ են տրամադրվել Արցախի Հանրապետության Մարտունու թիվ 1 դպրոցի ինֆորմատիկայի դասարանին: Համակարգիչների անվտանգ տեղափոխումը դպրոց ապահովել են ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները:
Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Համակարգիչները և գրասենյակային այլ սարքավորումները դպրոցականներին է հանձնել Մարդասիրական արձագանքման խաղաղապահ կենտրոնի ղեկավար, գնդապետ Իգոր Սիվակովը:
Մինչ այս Մարտունու դպրոցում համակարգիչների քանակը սահմանափակ էր, ինչը դժվարացնում էր ինֆորմատիկա առարկայի դասավանդումը: