Բացել լրահոսը Փակել լրահոսը
186511812_3906789706036797_2616818380048126202_n
A A
Հասարակություն

Երևանում դադարեցվելու է ճանապարհային 1 հանգույցի երթևեկությունը

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս/թ-ի մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին ժամը 6.00-ից մինչև 12.00 փակ է լինելու Իսակով պողոտան՝ Իսակով պողոտա-Բաբաջանյան փողոցի հանգույցում: Այս մասին տեղեկանցում են Երևանի քաղաքապետարանից։

Ճանապարհահատվածի տվյալ մասում փակցվել է նաև վարորդներին իրազեկող վահանակ։ Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: